Մոսկվայի քաղաքային դատարանը մայիսի 25-ին կստուգի «Բաշնեֆտ»-ի գործով Լևոն Հայրապետյանի տնային կալանքի օրինակությունը: Այս մասին հայտարարել է դատարանի ներկայացուցիչ Աննա Ֆադեևան, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Քննիչի միջնորդությամբ, Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը սահմանվել է մինչև հուլիսի 28-ը, փաստաբանները բողորքարկել են այդ որոշումը:
Հայրապետյանը մեղադրվում է 2009 թ. ապրիլին Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա»-ին վաճառելու գործարքի մասնակցության մեջ, որը վերջինս գլխավորել էր երեք տարի: Դատական գործընթացի արդյունքում «Բաշնեֆտ»-ը վերադարձվել է պետությանը։
Ըստ քննության տվյալների, Հայրապետյանը ունի երկքաղաքացիություն և անշարժ գույթ արտասահմանում, մասնավորապես նա վերջին տարիներին ապրել էր Մոնակույում: Հենց այս հանգամանքով է քննությունը հիմնավորել նրան մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը։ Հոկտեմբերի սկզբին գործարարին տնային կալանքի տակ էին վերցրել։