Մայիսի 12-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Սարգիս Մ.-ին:
Նա խոստովանել է, որ ապրիլի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Իսակովի և Կոմիտասի փողոցների խաչմերուկում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ` պատճառելով մարմնական վնասվածք:
Տարեց կինն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Կատարվում է քննություն: