Իրավական 

Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ առկա է դիտավորություն.փաստաբան

Կրակող անձը կանգնած է եղել տան կամարի մեջ և կրակել է, և պարկուճներն առկա են նաև պատի մեջ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Միհրան Պողոսյանը:



Նրա խոսքով՝ դեռևս պարզ չէ այն հարցի պատասխանը, թե տուժողներն ինչ դիրքում են գտնվել հրազենային կրակոց ստանալու պահին:



Փաստաբանն Լուսինե Սահակյանի խոսքով՝ հյուրասենյակում գտնվել է Աիդա Ավետիսյանը, ով չի էլ հասցրել տեղաշարժվել, սակայն ըստ փորձաքննության՝ երևում է, որ վերմակը բարձրացված է եղել: Երկրորդ սենյակում գտնվածները՝ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանները՝ տատիկը և պապիկն են եղել, և նկարներից պարզ է դառնում, որ Հասմիկ Ավետիսյանը հաստատ արթուն է եղել և նրա ոտքերը անկողնուց ներքև են եղել: Պապիկը նույնիսկ պայքարել է, քանի որ նրա վրա, բացի հրազենային վնասվածքից, կային քերծվածքներ:



Երրորդ ննջասենյակում գտնվող Արմեն Ավետիսյանի դին գետնին է եղել, իսկ Արաքսյա Պողոսյանը մահճակալում, փոքրիկ Սերյոժան՝ գրկում: Մայրն իր մարմնով փորձել է պաշտպանել Սերյոժա Ավետիսյանին: Որոշակի պատկեր ենք ստանում, որ առաջին սենյակում կրակելուց հետո երկրորդ և երրորդ սենյակներում արդեն արթնացել են, բայց քանի որ Ավետիսյանների տունը շատ փոքր է, մի սենյակից մյուսն անցնելը մի քանի քայլ է եղել, հետևաբար, մյուս սենյակներում գտնվողները չեն կարողացել ոչինչ անել:



Լուսինե Սահակյանն ասաց, թե ամենայն հավանականությամբ դեպքի վայրում մեկ հոգի է կրակել, իսկ թե այլ մարդիկ եղել են, թե ոչ, չեն կարող վերջնականորեն ասել: Գործով մյուս փաստաբան իհրան Պողոսյանն ասաց, թե այս քրեական գործով հանկարծակիությունը բացառված է, և այստեղ հստակ առկա է դիտավորությունը:

Նույն շարքից