Իրավական 

ՀՀ կառավարությունը սփայսերը ներառել է արգելված թմրամիջոցների ցանկում

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել արգելված թմրամիջոցների ցանկում սփայսերը ներառելու մասին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առաջարկին։



Ըստ որոշման` արգելված միջոցների ցանկը համալրում են «դիհիդրոէտորֆին» և «կլոնիտազեն» սինթետիկ թմրամիջոցները։



«Հայկական օրենսդրության, մասնավորապես` Քրեական օրենսգրքի և Վարչական իրավախախտումների օրենսգքրի համաձայն` 2015 թ.–ի հունվարի 1–ից արդեն համապատասխան պատասխանատվություն է նախատեսվում այդ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար», – ասաց Գասպարյանը։ 

Նույն շարքից