Լրագրող, ակտիվիստ Գայանե Առուստամյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից, բռնությամբ զուգորդված, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Հոդվածը նախատեսում է ազատազրկում երկուսից վեց տարի ժամկետով։ Այս մասին «Ազատության»–ը փոխանցել են Հատուկ քննչական ծառայությունից։