Լուռու մարզում 29-ամյա կնոջ համացանցային ծանոթը ոգելից խմիչք օգտագործած վիճակում հյուրընկալվել է նրան, խաբեությամբ հափշտակել է նրա գույքն, ապա՝ բռնաբարել:
«Փաստինֆո»-իտեղեկություններով՝ կնոջ 33-ամյա ծանոթը, ով Արտաշատ քաղաքի բնակիչ է, հյուրընկալվել է նրան, հափշտակել կնոջը պատկանող էլեկտրական սղոցը, էլեկտրական շաղափը, բջջային հեռախոսը` տուփով, ոսկյա 1 զույգ ականջօղ և ոսկյա կուլոն:
Սակայն հանցագործությունը միայն գողությամբ չի ավարտվել, տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բռնաբարել է իրեն հյուրընկալած կնոջը:
Կնոջ նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Կնոջը պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: