Իրավական 

Ավետիսյանների հարազատները կարծում են, որ Պերմյակովի ԴՆԹ-ն բավարար չէ պնդելու համար, թե նա մենակ է գործել. «Ժամանակ»

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ներկայացվել են դատաբժշկական և գենետիկական փորձաքննության արդյունքները, որոնք, ըստ իրավահաջորդի ներկայացուցիչների, խոսում են այն մասին, որ ընտանիքի հայրը փորձել է դիմադրել՝ ստանալով բազմաթիվ վնասվածքներ, վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանների հարսը՝ Արաքսյա Պողոսյանը, փորձելով պաշտպանել գրկում գտնվող 6-ամսական Սերյոժային։

 

Փաստաբանները շեշտել էին, որ փորձաքննություններից հետևում է, որ Ավետիսյանների ուղղությամբ կրակել է գործում միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովը, քանի որ, ըստ զենքի վրա հայտնաբերված Պերմյակովի ԴՆԹ-ն և այդ զենքի միջոցով է կատարվել դրանով են նաև հարվածներ հասցվել Սերյոժա Ավետիսյանին: Սակայն նման եզրահանգումները Ավետիսյանների ընտանիքի համար համոզիչ չեն: Սպանված տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ջուլիետա Ջալալյանը, «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ Պերմյակովի ԴՆԹ-ի առկայությունը բավարար չէ պնդելու, որ Պերմյակովը միակ հանցագործն է եղել, և սպանությունները միայն նրա ձեռքի գործն են: 

 

«Բան չգիտենք: Գտեք իսկական հանցագործներին. ո՞վ արեց, ինչո՞ւ արեց, ի՞նչն է պատճառը, ո՞նց էդ սապլյակը ներս մտավ, քանիսի՞ն ներս մտավ: Ժամ են ասում, բայց կարող իրիկվանի՞ց է ներս մտել և ոչ մենակ. ցանկացած ժամի Գյումրիում քայլում ենք, ռուս զինվորականները ֆռֆռում են»,- ասել է նա:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից