Իրավական 

«Դվին» ռեստորանի մոտակայքում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է եւ բռնկվել

Փրկարար ծառայությունը մայիսի 15-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Դվին» ռեստորանի մոտակայքում (բենզալցակայանի մոտ) «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է եւ բռնկվել:



Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Աշտարակ հատվածի 1-ին կմ-ի մոտակայքում «Միցուբիշի» մակնիշի 77 TL 177 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տուժածներ չկան:



Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Նույն շարքից