Իրավական 

Արտակարգ դեպք՝ Հանրապետության հրապարակում. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 16-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակում բախվել է Հայաստանում Ռումինիայի դեսպանատան հաշվեկշռում գրանցված դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենային, այնուհետև վարորդը և ուղևորը դուրս են եկել ավտոմեքենայից, ցուցաբերել ոչ ադեկվատ վարք:



Ըստ ականատեսների, նրանցից մեկն իր ձեռքին ունեցել է ատրճանակ և հայհոյանքներ տալով՝ սպառնացել է, թե բոլորին «կգյուլի» և հետո դիմել է փախուստի:



Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դեպքի վերաբերյալ ՃՈ հետաքննչական բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 


Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում

Նույն շարքից