Մայիսի 15-ին շղթայական ավտովթար և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Աճառյան –Ռուբինյանց փողոցների հատվածում՝ Բուսաբանական այգու հարևանությամբ, բախվել են Տիգրան Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի 34 TD 690 համարանիշի , Հայկ Ավագյանի վարած Isuzu մակնիշի 81 ՍՕ 111 համարանիշի և Տաթև Քոչյանի վարած Nissan մակնիշի 97 QT 007 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով հրդեհ է բռնկվել Opel մակնիշի ավտոմեքենայում, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել թիվ 11 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև շտապօգնության ծառայության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները, ինչպես նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ խումբը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում