Իրավական 

Արագածոտնի մարզում մեքենան ընկել է գետը. վարորդը մահացել է

analitik.am

Մայիսի 20-ին, ժամը 22.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մուլքի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 


Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճաների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 


Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2170» մակնիշի 34FR904 պետհամարանիշի ավտոմեքենան Մուլքի գյուղում կամրջից ընկել է Քասախ գետը:

 


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Տ. Ա.-ն (ծնվ. 1993թ.) և երեք ուղևորը տեղափոխվել են Ապարան քաղաքի ԲԿ, տեղափոխման ճանապարհին Տ. Ա.-ն մահացել է, իսկ ուղևոր՝ Ք. Ն.-ի (ծնվ. 1974թ.) առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, այնուհետև Ք. Ն.-ին տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ:

 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից, հոսանքազրկել են և դադարեցրել գազի արտահոսքը:

Նույն շարքից