Իրավական 

Կրակոցների պահին Սյունիքի մարզպետը և ևս երկու մարդ է եղել մեքենայում

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նրա վարորդը և օգնականը եղել են չորեքշաբթի երեկոյան գնդակոծման ենթարկված մեքենայում, հայտնում է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը։



Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, տուժածներ չկան։



Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում կատարվում է զննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։



Երևանից դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, քննիչներ, ոստիկանության քրեագետ-փորձագետներ, օպերատիվ խումբ։



ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի (մապափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զենքի անօրինական ձեռքբերումը, իրացումը, պահումը, տեղափոխումը կամ կրումը)։

Նույն շարքից