Մայիսի 17-ին՝ ժամը 11:30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 55 հասցեի դիմաց, հետընթաց կատարելիս, վրաերթի էր ենթարկել 64-ամյա Վանյա Հարությունյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մայիսի 20-ին, ժամը 22.30-ին, Վ. Հարությունյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: