Իրավական 

Իրավաբանությունը լիրիկա չէ, զգացմունք չէ. ԱԺ նախագահը` Սուրիկ Խաչատրյանի որդու մասին

«Չպետք է մտածել որևէ մեկից ազատվելու մասին, պետք է մտածել այն մասին, որ նման դեպքեր չլինեն», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Հանրապետական կուսակցությունը մտածում է Սուրիկ Խաչատրյանից ազատվելու մասին:

 

Այնուհետև ԱԺ նախագահը շարունակեց. «Ես կարծում եմ, որ հանցագործը պիտի պատժվի: Եթե դու լինես Գլխավոր դատախազ, քննություն անես, բերես ու ցույց տաս, ես կհավատամ, որ հանցագործ է: Դու պարզապես էդպես ես մտածում, ասում ես՝ հանցագործ է»:

 

Ի պատասխան լրագրողների հարցի, Սահակյանը ինքն էլ հարցով հակադարձեց. «Սուրիկ Խաչատրյանի որդու մեղադրականը գրե՞լ են ու մտածում են, որ նա հանցագո՞րծ է: Իրավաբանությունը լիրիկա չէ, զգացմունք չէ», - ասաց նա:

 

Այնուամենայնիվ, լրագրողները պնդեցին, թե ինչո՞վ է Սուրիկ Խաչատրյանը թանկ իշխանությունների համար, որ անընդհատ նրան ներում են, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինչքանով որ ցանկացած լրագրող, ՀՀ ցանկացած քաղաքացի»: 

 

Մյուս դիտարկմանը, թե Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած երիտասարդը աչքը կորցնելու վտանգի առջև է կանգնած, ԱԺ նախագահը արձագանքեց. «Եթե այդ պատիժը կվերաբերի Սուրիկ Խաչատրյանի որդուն, ուրեմն Սուրիկ Խաչատրյանի որդին կպատժվի»:

Նույն շարքից