Իրավական 

Ալեքսանդր Եմելյանենկոն դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման

Մոսկվայի Սիմոնովյան դատարանը 4,5 տարվա ազատազարկման է դատապարտել խառը մենամարտերի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոյին: Վերջինս մեղավոր է ճանաչվել սեռական բնույթի բռնարարքների ու տուժածից անձնագիրը խլելու մեջ:



Եմելյանենկոյի պաշտպանը կբողոքարկի դատավճիռը: Այդ մասին հայտարարել է մարզիկի փաստաբան Կախաբեր Դոլբաձեն:



Տուժածի փաստաբան Կարաբանովը, իր հերթին, հաղորդել է, որ իրենք գոհ են դատավճռից և չեն բողոքարկի այն:



«Լեգենդա» պրոմոուտերական ընկերության ղեկավար Ռուսլան Սուլեյմանովը, ով համագործակցել է Եմելյանենկոյի հետ, մեկնաբանել է դատարանի որոշումը:



«Մենամարտերի ինդուստրիայի, MMA-ի ողջ աշխարհի համար սա մեծ կորուստ է, սակայն Ալեքսանդրն ինքն է մեղավոր: Նա պետք է հասկանար, թե դա ինչի կհանգեցնի: Շատ մեծ կորուստ է: Ես ցավում եմ, որ նա հիասթափեցրել է իր բազմաթիվ երկրպագուներին, պրոմոուտերական ընկերություններին ու մարտական ակումբներին: Տխուր է»,- ասել է Սուլեյմանովը:

Նույն շարքից