Իրավական 

Պալաչի եղբայրը տարվել է ոստիկանություն թմրամիջոց օգտագործելու կասկածանքով

Ոստիկանության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ երկու մեքենաներում` «Պրադո» և «Մերսեդես Ջիփ» մակնիշի, թմրանյութ կա: Օպերատիվ տեղեկությունը ստանալուց հետո իրավապահները մեքենաները տեղափոխել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, իսկ դրանցում եղած անձինք ոստիկանությունում տալիս են բացատրություններ: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

 

Ըստ աղբյուրի, պարզվել է, որ մեքենաներից մեկի մեջ եղել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արթուր Հարությունյանի (Պալաչ) եղբայրը` Հուսիկ Հարությունյանը: 

 

«Առայժմ ճշտվում է, ստուգումներ են կատարվում, իսկ մեքենաներում եղած անձինք ոստիկանությունում բացատրություններ են տալիս»,- փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

 

Նշենք, որ Արթուր Հարությունյանը հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել էր իր թեկնածությունը, ինչից հետո էլ հեռացվել Հանրապետական կուսակցությունից: 

Նույն շարքից