Իրավական 

Ավետիսյանների գործով աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. Գևորգ Կոստանյան

Այսօր Ազգային ժողովում Գլխավոր դատախազության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների հետ տեղի ունեցած ողբերգական դեպքին և կոչ արեց պատասխանատվությամբ մոտենալ մարդկանց ճակատագրերին:

 

«Բնական է, որ նման ողբերգության նկատմամբ պետք է լիներ հասարակական ընդգծված ուշադրություն և նաև հասկանում եմ այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել փողոց և իրավացիորեն պահանջում էին, որպեսզի գործը հանձնվի Հայաստանի Հանրապետության արդարադատությանը: Գործի քննության վերաբերյալ` այս պահին կարող եմ ասել, միայն որ ստեղծվել է աննախադեպ մի իրավիճակ, ինչպիսին երբեք չի եղել ոչ ՀՀ իրավապահների, ոչ էլ ՌԴ իրավապահների պրակտիկայում, և մենք ՌԴ իրավապահների հետ ինտենսիվ աշխատում ենք ստեղծված իրավիճակում գտնել տարբերակ, որը համահունչ կլինի միջազգային իրավունքի նորմերին: Վստահեցնում եմ, որ այդ հարցում նույնն են ոչ միայն բոլորիս զգացմունքները, այլև՝ մոտեցումներն ու ակնկալիքները», -հայտարարեց Կոստանյանը:

 

Նա ասաց, որ պատրաստ է ցանկացած հնչեղություն ունեցած քրեական գործով կազմակերպել բաց, մասնագիտական քննարկում և ներկայացնել դատախազության դիրքորոշումը:

 

Նույն շարքից