Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 25-ին՝ ժամը 04.51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Տաշիր պիցցա»-ի տանիքում:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.08-ին, մարվել՝ 05.12-ին:
Այրվել է տանիքի պլաստմասե կառուցատարրերը (4 քմ):