Իրավական 

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով խուզարկել են Բուդաղյանների տունը. Yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա արձակված կրակոցների գործով շաբաթ օրը խուզարկություն է կատարվել Արտակ Բուդաղյանի առանձնատանը:  



Նույն ժամին խուզարկություն է կատարվել նաև Գորիսի  քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի տանը: Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ առաջին անգամ են իր տունը խուզարկում: Նրա խոսքով՝ խուզարկության ժամանակ ինքն իրավապահներին է ներկայացրել իրեն պատկանող օրինական գազային ատրճանակ եւ որսորդական հրացանը, որոնք, ամենայն հավանականությամբ, ուղարկվել են փորձաքննության:



Կարապետյանը նշեց, որ հայտնաբերված զենքերի փաստաթղթերը կան: «Ներկայացրել ենք, կազմել են արձանագրություն, տարել են»,- ասաց նա:   Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում հիշյալ երկու անձինք էլ հարցաքննվել են: Գործի շրջանակներում մի շարք խուզարկություններ են կատարվել նաև այլ անձանց տներում: 

Նույն շարքից