«ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտարարեց, թե հաշվետու տարում հանցագործությունների թիվը նվազել է 788-ով:
Ըստ նրա՝ 18 դեպքով նվազել է հանցավոր խմբերի և 29 դեպքով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը:
«Մոտ երեք անգամ՝ 156-ից 61-ով կրճատվել են հասարակական վայրերում կատարվող հանցագործությունները: Հանրապետությունում 4,4%-ով կամ 501-ով նվազել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը: Դրանց 2-3%-ն են եղել նախկինում դատապարտված»,-ասաց նա:
Փոխոստիկանապետը նշեց, թե աճող տրանսպորտային քանակի պարագայում (տարեկան 40 000) և ճանապարհների անցողականության նվազման պայմաններում՝ ՃՏՊ-ների թիվը աճել է ընդամենը 11%-վ: Ըստ նրա՝ այս պարագայում նվազել է զոհերի թիվը 19-ով:
Փոխոստիկանապետը նշեց, թե հայտնաբերվել է 66 կաշառակերության դեպք, 52-ը` ոստիկանության ջանքերով:
Հասարակության անվտանգության ապահովման պարագայում ծառայություն են իրականացրել 202 ոստիկաններ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, 384-ը՝ զանգվածային միջոցառումների ընթացքում:
«Միայն Երևանում անցկացվել են 1256 զանգվածային միջոցառումներ, որոնցից 136-ը հանրահավաքներ, երթեր ու ցույցեր»,-ասաց նա:
Ի դեպ, ըստ նրա, ոստիկանությունում պարբերաբար անցկացվում են «ինքնամաքրման» գործընթացներ, որի շրջանակներում 846 ոստիկանության ծառայողներ տույժի են ենթարկվել, օրինախախտումների փաստերով 63 դեպք է գրանցվել: