Իրավական 

Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 7 դատապարտյալ

analitik.am

Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 7 դատապարտյալ։ Այս մասին ասված է Արդարադատության նախարարության՝ 2014թ ապրիլի 1-ից 2015թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակաշրջանի հաշվետվության մեջ։



Համաձայն աղբյուրի՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմը 195 դիմում է ներկայացրել, որոնցից 157-ը ուղղվել են ռուսական կողմին դատապարտյալներին Հայաստանին հանձնելու համար։ Ռուսական կողմը բավարարել է 32 դիմում, 115-ը մերժել է, 10-ը դիտարկում է։



Իրանի 25 քաղաքացի ցանկություն է հայտնել պատիժը կրել հայրենիքում։ Իսպանիայի մեկ քաղաքացու հայցը չի բավարարվել։ Էստոնիայի մեկ քաղաքացու դիմում բավարարվել է։ ԱՄՆ-ում պատիժ կրող ՀՀ քաղաքացու մեկ դիմում մերժվել է, ՀՀ-ում Ուկրաինայի քաղաքացու դիմումը՝ բավարարվել։



Ուսումնասիրվում է Ուկրաինայում ՀՀ քաղաքացու հայցը։ ՌԴ մեկ քաղաքացի դիմել է հայրենիքում պատիժ կրելու խնդրանքով, այն բավարարվել է։ Վրաստանի քաղաքացու դիմումը մերժվել է։

Նույն շարքից