Իրավական 

4 դատավոր ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

analitik.am
Անցյալ տարվա ապրիլից մինչև այս տարվա ապրիլն ընկած ժամանակահատվածում դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերով կազմվել է 18 տեղեկանք, որոնցից 7-ի հիման վրա հարուցվել են կարգապահական վարույթներ և 4 դատավոր ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, 2-ով հարուցված կարգապահական վարույթները կարճվել են ՀՀ արդարադատության նախարարի կողմից, մեկ կարգապահական վարույթ գտնվում է ընթացքի մեջ:


 
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, 11 տեղեկանքներով կարգապահական վարույթ չի հարուցվել՝ հաշվի առնելով առկա խախտումների ակնհայտ ու կոպիտ չլինելու հանգամանքը:


 
ՀՀ արդարադատության նախարարի հրամանով, ստուգում է իրականացվել Արարատ նոտարական տարածքի նոտար Հրաչյա Մկրտչյանի նոտարական գրասենյակում, ինչի արդյունքում հարուցվել է կարգապահական վարույթ և նոտարի գործունեությունը կասեցվել է երեք ամիս ժամկետով:


 
Իսկ Մարտունի նոտարական տարածքի նոտար Ս.Մելքոնյանի նոտարական գրասենյակում կատարված ստուգումները գտնվում են ամփոփման փուլում:


 
ՀՀ վարչական դատարանի վճռի հիման վրա Դիլիջան նոտարական տարածքի նոտար Ալբերտ Եգանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, ապա Նոտարական պալատի կողմից կիրառվել նախազգուշացում կարգապահական տույժը:


 
Նոտարական պալատից ստացված դիմումի հիման կարգապահական վարույթ է հարուցվել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Սամվել Մաժինյանի նկատմամբ, կիրառվել նկատողություն, իսկ քաղաքացու դիմումի հիման վրա Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ն.Սարգսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակում նոտարը նախազգուշացվել է:

Նույն շարքից