Իրավական 

Տիգրան Սարգսյանը դատի է տվել Փայլակ Հայրապետյանին` պահանջելով 1 մլն դրամ

analitik.am

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նախկին գործարար և այժմ սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի դեմ դատական հայց է ներկայացրել պահանջելով` «shamshyan.com» կայքում հրապարակված զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և բռնագանձել 1 միլիոն դրամ որպես բարոյական վնասի փոխհատուցում: 

 

«Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարները ի՞նչ են արել», -Shamshyan.com-ի հետ զրույցում Փայլակ Հայրապետյանի այս ու այլ հայտարարություններն էլ հիմք են եղել, որ Տիգրան Սարգսյանը դիմի դատարան: 

 

Այս գործով նախնական դատական նիստը կկայանա հունիսի 9-ին: 

 

 

Նշենք, որ  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այս գործով   ներգրավված է  երրորդ կողմ՝ որպես «shamshyan.com»-ի ներկայացուցիչ:

Նույն շարքից