Իրավական 

Երևան-Սամարա չվերթի ուղևորուհու մոտ փամփուշտ է հայտնաբերվել

analitik.am

«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սամարա չվերթի մի ուղևորուհու մոտ փամփուշտ է հայտնաբերվել, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: 

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղևորուհի՝ 26-ամյա Անուշ Չ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է գնդացրի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

 

Անուշ Չ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին: Կատարվում է հետաքննություն: 

Նույն շարքից