Իրավական 

Հոսանքի կարճ միացումից այրվել է տան խոհանոցը

analitik.am

Ոստիկանության Արարատի բաժնում մայիսի 26-ին ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկն այրվում է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.40-ի սահմաններում, հոսանքի կարճ միացումից այրվել է 25-ամյա Վարդան Ն.-ի տան խոհանոցը:

 

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհի հետևանքով նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից