Իրավական 

ՄԻՊ-ը Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպի հարցով տուժողների ծնողների դիմումը ստացել է

analitik.am

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպի հարցով տուժողների ծնողների դիմումը ստացել է և հարցերն ուղղել իրավապահ համակարգին:



«Ես ստացել եմ տուժողների ծնողի դիմումը և հարցերն եմ ուղղել իրավապահ համակարգին, իսկ ձեր բարձրացրած հարցերն իմ իրավասությունից դուրս են։ Ես՝ որպես քաղաքացի, կարող եմ տարբեր մարդկանց մասին տարբեր դիրքորոշում հայտնել, սակայն ի պաշտոնե իրավասություն չունեմ նման հարցերի պատասխանել»,- ընդգծեց Կարեն Անդրեասյանը:



Նա նշեց, թե հետևողական են, որպեսզի պատժվեն բոլոր մեղավորները, քանզի տուժել է երիտասարդ տղա և այսօր ունի տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ։

 

 

Նույն շարքից