Իրավական 

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 16-ամյա տղայի դի

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 27-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում երեխան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Հրազդան գետից դուրս են բերել Գ. Թ.-ի դին (16 տ.):

Նույն շարքից