Իրավական 

Տիգրան Խաչատրյանը պարզաբանել էր, թե տանը հաճախ կանեփի սերմեր են օգտագործում, այսինքն՝ ուտում են. փաստաբան

analitik.am

Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ այն պնդումներին, թե Բուդաղյանների գործի շրջանակներում այն տեղեկությունը, որ 2013թ-ի հունիսի 1-ի դեպքի օրը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, թմրանյութի ազդեցության տակ չի եղել, կա՛մ մտածված սուտ է, կա՛մ հայտարարողները տեղյակ չեն:

 

«Քննարկումներում որոշ մարդիկ փորձում են խեղաթյուրել փաստերը, թե իբր Տիգրան Խաչատրյանի արյան և մազի նմուշների մեջ թմրանյութեր չեն եղել: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ արյան և մազի նմուշների մեջ թմրանյութեր հայտնաբերվել են և բոլոր այն մարդիկ, ովքեր ժխտում են, կա՛մ տեղյակ չեն, կա՛մ ստում են»,-ասաց նա:

 

Փաստաբանը նշեց, թե նախաքննության ընթացում Տիգրան Խաչատրյանը պարզաբանել էր, թե տանը հաճախ կանեփի սերմեր են օգտագործում, այսինքն՝ ուտում են:

 

«Դրա հիման վրա քննիչը համապատասխան պրոֆիլի մասնագետից ցուցմունք էր վերցրել, ով պնդել էր, որ այդ եղանակով չէին կարող հետքերը հայտնվել արյան ու մազի մեջ»,-ասաց նա:

 

Նույն շարքից