Իրավական 

Խուլիգանություն Արաբկիրում

analitik.am

Երեկ երեկոյան՝ ժամը 21.00-ին, Երևանի Արաբկիրի 27-րդ փողոցի շենքի պահակից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` զենքով կրակել է շենքի դիմաց գտնվող շինության պատի տակ դրված շշերին:

 

Ոստիկանության հաղորդմամբ, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1993 թ. ծնված Գոռ Ս.-ն իր մոտ առանց թույտվության պահվող «MP-512» տիպի, 4.5 մմ տ/չ օդամղիչ զենքով կրակոցներ է արձակել Արաբկիր 21-րդ փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող, ջրի պոմպակայանի պատի տակ դրված դատարկ շշերին:

 

Ժամը 23.30-ին Գոռ Ս.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել նշված զենքը, որը առգրավվել է` փորձաքննության ուղարկելու համար: Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից