Իրավական 

90 տոկոսով դրանք տեղի են ունենում վարորդների մեղավորությամ. Ռ․ Բադեյանը՝ գազալցակայաններում պայթյունների մասին

Գազալցակայաններում պայթյունները հիմնականում պայմանավորված են տեխնիկական անվտանգության նորմերի խախտումներով, գազաբալոնների ոչ ճիշտ շահագործմամբ, ինչպես նաև գերլիցքավորմամբ: 90 տոկոսով դրանք տեղի են ունենում վարորդների մեղավորությամբ:

 

Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը:

 

«Կոնկրետ Հարավ Արևմտյան թաղամասում վերջերս տեղի ունեցած պայթյունի պատճառը գազաբալոնի թերությունն էր: Գառնիի դեպքում էլ պարզվեց, որ նույնիսկ մեքենան էր շահագործման ոչ ենթակա, գազաբալոնը՝ նույնպես: Փորձաքննության ժամանակ պարզվեց, որ բալոնի պատերն ավելի բարակ են, քան սահմանված են ստանդարտներով: Ունեցանք դժբախտ դեպք, զոհվեց գազալցակայանի աշխատակիցը: Աշխատակիցները պետք է վարորդներից անպայման պահանջեն գազաբալոնների փորձարկման վկայականը»,-ասաց նա:

Նույն շարքից