Իրավական 

Մասնակի բավարարվել են Վարդան Սեդրակյանի և Պարույր Հայրիկյանի վերաքննիչ բողոքները. Փաստինֆո

analitik.am

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է  ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Վարդան Սեդրակյանի և  Պարույր Հայրիկյանի  վերաքննիչ բողոքները: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն:



Մասնավորապես,  մասնակի բավարարելով Վարդան Սեդրակյանի բողոքը՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի փետրվարի 13-ի վճիռը՝  41.000.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասով, և այդ  մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Պարույր Հայրիկյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը որոշել է 42.524.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով` պատասխանատվությունը դրամական պարտավորությունը չկատարելու համար, նախատեսված տոկոսների բռնագանձման հայցապահանջը մերժելու մասով Առաջին ատյանի դատարանի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

 

Իսկ 42.524.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարի երկու տոկոսը Պարույր Հայրիկյանից որպես պետական տուրքի գումար բռնագանձելու մասով Առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանել և փոփոխել` այդ մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:

 

Պարույր Հայրիկյանը դիմել էր դատարան՝ ընդդեմ Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի ՀՀ կառավարության  որոշմամբ բուժման նպատակով հատկացված 20.500.000 ՀՀ դրամ գումարի, երկրորդ վիրահատության և բուժման համար անհրաժեշտ 20.500.000 ՀՀ դրամ գումարի, 01.02.2013թ.-ից մինչև 18.04.2015թ. ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար 3000 ՀՀ դրամ գումարի, դեղամիջոցների, վիտամինների և բուժման հետ կապված այլ հավելումներ ստանալու համար 808 օրվա համար ծախսված 2.424.000 ՀՀ դրամ գումարի, ընդհանուր 42.524.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ սկսած 01.02.2013թ.-ից մինչև պարտավորության կատարման պահը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարի բռնագանձման պահանջների մասին հայցով: Այն բավարարվել էր մասնակի՝ դատարանի վճռով որոշվել էր պատասխանողներ Վարդան Սեդրակյանից, Խաչատուր Պողոսյանից և Սամվել Հարությունյանից համապարտության կարգով հօգուտ Պարույր Հայրիկյանի բռնագանձել 41.000.000   ՀՀ դրամ գումար:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից