Իրավական 

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացուց շորթում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին. ՔԿ

analitik.am

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացուց շորթում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին, հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։



Երևանի «Հայբուսակ» համալսարանում սովորող ԱՄԷ քաղաքացի, ազգությամբ պարսիկ երիտասարդը 2015 թվականի ապրիլին գրավոր հաղորդում էր ներկայացրել, որ  2015 թվականի մարտին նույն համալսարանի ավտոկայանատեղիում Երևանի մի բնակիչ ատրճանակով սպառնացել է և գումար պահանջել` հայտնելով, որ բոլորն իրեն գումար են տալիս:



Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները



Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քաղաքացի Հ.Բազարյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնության գործադրման սպառնալիքով ԱՄԷ քաղաքացուն գումարային պահանջ ներկայացնելու համար։



Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:



Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նույն շարքից