Իրավական 

Մոսկվայում սպանել են հայ տաքսիստին, բեռնախցիկը նետելով՝ այրել. Aravot.am

analitik.am

Aravot.am–ի փոխանցմամբ՝ ապրիլի 17-ին Վանաձորում վերջին հրաժեշն են տվել՝ չորս երեխաների հայր, բարձրագույն կրթությամբ, 50-ամյա Գագիկ Միխայիլի Թեյմուրազյանին: Իր ազնիվ աշխատանքով Գագիկը տուն էր կառուցել:



Հայաստանում, սակայն, մատնվելով անգործության, գոյության միջոցների բացակայության և բանկի տոկոսային պարտքերը մարելու համար նա գրավ էր դրել իր կառուցած տունը: Մեկնել էր Ռուսաստան, ստիպված էր առանց հանգստյան օրերի աշխատել վարորդ, որպեսզի մարի ամենամսյա բանկային գումարները՝ վարկի գումարը: Սակայն ողբերգությունը տեղի ունեցավ, երբ ապրիլի 12-ին որպես ուղևոր նրա տաքսու սրահում ավազակներ հայտնվեցին:



Նրանք մի քանի ժամ երթևեկել են իրենց ընտրած ճանապարհներով, ուղևորության արժեքը վճարելու փոխարեն՝ դանակահարել են Գագիկին, ապա բեռնախցիկը նետելով մահացածին, բենզին են լցրել վրան ու այրել: Շնորհիվ Կաշիրսկի շրջանի իրավապահների, օպերատիվ աշխատողների, գազաններին գտել են ու ձերբակալել:



 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից