Իրավական 

Բելգիայի խորհրդարանի թուրք պատգամավորը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար հեռացվել է կուսակցությունից

analitik.am

Բելգիայի խորհրդարանում ներկայացված Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը Հայոց ցեղասպանության ժխտման համար իր շարքերից հեռացրել է թուրքական ծագմամբ պատգամավոր Մահինուր Էզդեմիրին, հաղորդում է բելգիական Knack պարբերականը:

 

 

Ավելի վաղ բելգիական La Libre-ն տեղեկություն էր հրապարակել, որ երկրի հանրային հեռուստաընկերության լրագրողներն այցելել են Բրյուսելի խորհրդարան, որպեսզի հարցեր տան պատգամավոր Մահինուր Օզդեմիրին։ Կապ են հաստատել հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատուի հետ, որը, ըստ երեւույթին, այդ մասին տեղյակ է պահել պատգամավորին։

 

 

Մայիսի 25-ին Բելգիայի խորհրդարանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Բենուա Լյուտժենը, անդրադառնալով Ցեղասպանության մասին պատգամավոր Ահմեդ Էլ Հանուսայի սկանդալային հայտարարությանը, հայտարարել էր՝ եթե կուսակցությունում կա մեկը, որը կժխտի Հայոց ցեղասպանության փաստը, նրան անմիջապես կվռնդեն:

 

Նույն շարքից