Իրավական 

Երևանում քաղաքացին 2 նռնակ, պահունակ և 30 փամփուշտ է թողել էլեկտրակայանի մոտ

analitik.am

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 11 շենքի հետնամասի էլեկտրակայանի մոտ:



Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, և պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով:



Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից