Իրավական 

Երևանում նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջն ու քենուն. «Փաստինֆո»

analitik.am

Երեկ՝ ժամը 16-ի սահմաններում, Սասունցի Դավիթ փողոցից «Էրեբունի» հիվանդանոց են տեղափոխվել 29 և 28 տարեկան երկու քույրեր, որոնք դանակահարվել են նրանցից մեկի նախկին ամուսնու կողմից:Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն:



Նախկին կնոջ տուն ներխուժած տղամարդը վիճաբանության ընթացքում մի քանի անգամ դանակով հարվածել է կնոջ կրծքավանդակին, իսկ քրոջն օգնության հասած քույրը հարվածներ է ստացել ազդրի հատվածում:



Երկու կանանց հիվանդանոց են հասցրել այնպիսի վիճակում, որ նրանք ի վիճակի չեն եղել հաղորդում տալու և կարողացել են հայտնել միայն, թե ով է եղել իրենց դանակահարողը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից