Իրավական 

Վթար «Ջրաշխարհի» մոտ

analitik.am

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 08.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, բախվել են «Ֆոլքսվագեն վենտո» մակնիշի 34 MC 902 (վարորդ՝ 36-ամյա Ս. Ս.) եւ «Միթսուբիշի կոլտ» մակնիշի 34 AR 883 համարանիշների ավտոմեքենաները, ինչից «Միթսուբիշի կոլտ»-ը շրջվել է:



Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վերջինիս վարորդ Ս. Ղ.-ն հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել «Միթսուբիշի կոլտ» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Նույն շարքից