Իրավական 

Ապարան-Աշտարակ ճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը. երիտասարդ վարորդը տեղում մահացել է

analitik.am

Հունիսի 1-ին՝ ժամը 07:34-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ուշի գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

 

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 8-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԴԱՖ» մակնիշի AA084-B պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Մ. Մ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից այգին (150 մ):

 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:

Նույն շարքից