Իրավական 

Սահմանապահները Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսում թմրանյութ են հայտնաբերել

analitik.am

Հայ-իրանական սահմանի` Սյունիքի մարզի «Ագարակ» սահմանակետում Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսի զննության արդյունքում հայտնաբերվել է մուգ շագանակագույն նյութ պարունակող 10 գրամ կշռով փաթեթ:



«Արմենպրես»-ին  Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մայիսի 31-ին ռուս սահ մանապահների կողմից հայտնաբերված նյութը ենթադրաբար ափիոնի հումք է:
 



«Մեղրի» մաքսային կետի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները պարզում են հանցագործության հանգամանքները։

 

Նույն շարքից