Իրավական 

Չարենցավանի գազալցակայանի՝ մահվան ելքով պայթյունի պատճառները պարզելու համար կատարվում է քննություն

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավանի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով 55-ամյա քաղաքացու մահվան դեպքի առթիվ:
 


Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 


2015 թվականի մայիսի 30-ին` ժամը 23:45-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի 8/10 հասցեում գործող և «Դրայվ -2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ պայթել է գազաբալոնը, որի հետևանքով նույն ընկերության  պահակ, 55-ամյա Գ. Սիմոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

 


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (տեխնիկայի անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, ինչն առաջացրել է մարդու մահ)։

 


Կատարվում է նախաքննություն, նշանակվել են փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում` պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ:

Նույն շարքից