Իրավական 

Արտակարգ իրավիճակ Երևանում. 29-ամյա կինը սպառնում էր Հանրապետական ծննդատան 5-րդ հարկից ցած նետվել

analitik.am

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից մի կին փորձում է ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել:



Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ ծննդատան բուժանձնակազմը կարողանում է համոզել կնոջը, ով Լոռու մարզի բնակչուհի, 29-ամյա Սյուզաննա Կատինյանն է, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին:



Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նույն շարքից