Իրավական 

Գյումրիում հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 43-ամյա տղամարդու դին

analitik.am

Ոստիկանության ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողին մայիսի 31-ին, ժամը 11.45-ին մոտեցել է մի տղամարդ և հայտնել, որ Գյումրիի Մովսես Խորենացու թիվ 31/19 հասցեում գտնվող խանութի հետնամասում անհայտ քաղաքացու դիակ է հայտնաբերվել:

 


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ պարզվել է, որ հայտնաբերվել է ոստիկանության Մուշի բաժնի կողմից մայիսի 24-ից որպես անհայտ կորած որոնվող, 1972 թ. ծնված Հովհաննես Խաչատրյանի դիակը:

 


Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նույն շարքից