Իրավական 

Վերջին 1 ամսվա ընթացքում 5 պայթյուն գազալցակայաններում. «Հրապարակ»

analitik.am

«Կապանում մայիսի 30-ին՝ շաբաթ օրը, բենզալցակայան է պայթել: Պայթյունի հետևանքով լցակայանի աշխատակիցը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևան: Այժմ գտնվում է Այրվածքաբանության կենտրոնում՝ վերակենդանացման բաժանմունքում: Երիտասարդի մոտ առկա 190 տոկոս այրվածք, վնասվածքներն անհամատեղելի են կյանքի հետ, վիճակը երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր էր: Սա վերջին 1 ամսվա ընթացքում 5-րդ դեպքն է, օրեր առաջ Չարենցավանում էր գազալցակայան պայթել, աշխատակիցը մահացել էր:

 


Դրանից առաջ Էջմիածնում՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գազալցակայանում, Հակոբյանի եղբայրը երեկ մահացել է: Դրանից առաջ էլ ևս 2 դեպք էր եղել, արդյունքում դարձյալ զոհ, վիրավորներ: Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել փորձաքննություն չանցած լցակայաններում, որտեղ խախտված են եղել տեխնիկական շահագործման կանոնները: Հավելենք, որ լցակայանները հիմնականում պատկանում են պաշտոնյաներին ու նրանց մերձավորներին, այդ պատճառով էլ նրանք անարգել անօրինական գործունեություն են ծավալում՝ մարդկանց կյանքը վտանգելով»,–գրում է թերթը։


 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից