Իրավական 

Հրազդանում գտնվող կարաոկե ակումբում 25-ամյա երիտասարդը ատրճանակով կրակել է

analitik.am

Ոստիկանության Հրազդանի բաժնում հունիսի 2-ին, ժամը 03.00-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 00.10-ին, Հրազդանի Զ.Անդրանիկի պողոտայում գտնվող կարաոկե ակումբում 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն «ԱՈՒՏՈ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով կրակել է գետնին:
 


Մասիս Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, տվել է բացատրություն և բաց է թողնվել:

 

Ատրճանակը փամփշտակալով, 2  փամփուշտով և փողին ամրացվող հրավառության սարքով վերցվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ հանգամանքները պարզվում են:

Նույն շարքից