Իրավական 

Երևանում իրար են բախվել «Ֆորդ տրանզիտ»-ն ու «Ռենո» մակնիշի տաքսին

analitik.am

Հունիսի 2-ին՝ ժամը 05:11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ (բախում` հրդեհի բռնկումով), կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:



Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23US344 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Ս.) և «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի L3121 պետհամարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինս բախվել է սյանը:


Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը ( Ս. մոտ 32 տ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:


Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մյուս ուղևորին (Ա. մոտ 33 տ.), որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:


«Էրեբունի» ԲԿ-ի աշխատակիցներից ճշտվել է, որ ուղևորներից Ս.-ն մահացել է, իսկ վարորդի և մյուս ուղևորի` Ա.-ի, առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
 

Նույն շարքից