Իրավական 

Ոստիկանները ստիպել են երկու կնոջ՝ 1000 ԱՄՆ դոլարով երեխա վաճառելու մասին սուտ վկայություն տալ

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական կործով վկա Արմենուհի Պ.-ն և կասկածյալ Լամարա Ա.-ն հարցաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 333րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար նախազգուշացվելուց հետո հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի աշխատակիցները 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը՝ ժամը 03:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց պահել են ոստիկանության հիշյալ բաժնի շենքում, որի ընթացքում սպառնալիքների ազդեցությամբ ստիպել են գրել իրականությանը չհամապատասխանող բացատրություններ, իսկ Լամարա Ա.-ն նաև սուտ հաղորդում է տվել այն մասին, որ Արմենուհի Պ.-ի նորածին երեխային 1000 ԱՄՆ դոլարով վաճառել են քաղաքացի Կամո Կ.-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

 

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

 

 

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից