Իրավական 

Վարորդների տուգանքների ավելացված մասը չեղյալ կհամարվի մինչև հուլիսի 9-ը «մայր» գումարը վճարելու դեպքում. հիշեցում

analitik.am

2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2012թ. հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվար 9-ը վարչական իրավախախտում կատարելու դիմաց տուգանքի գումարն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում՝ 2015 թվականի հունվարի 9-ից մինչև հուլիսի 9-ը, վճարելու դեպքում, վարորդն ազատվում է տուգանքի չափի ավելացված, այսինքն՝ եռապատկված կամ հնգապատկված մասը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից՝ վճարելով միայն տուգանքի «մայր» գումարը:

 


Բացի այդ, նույն օրենքի համաձայն՝ վարորդներն ազատվում են մինչև 2012 թվականի հունվարի 1-ը կատարած վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքների գումարները և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

 

Այս մասին հիշեցնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից և կոչ ենք անում օգտվել օրենքի ընձեռած արտոնությունից և մինչև սահմանված ժամկետի ավարտը, ձեռնամուխ լինել վարչական ակտերով նշանակված տուգանքների գումարի վճարմանը:

Նույն շարքից