Իրավական 

Հայաստանը կմիանա Դատական կատարողների միջազգային միությանը

analitik.am

Հունիսի 5–ին Մադրիդում մեկնարկած Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի շրջանակում կստորագրվի Դատական կատարողների միջազգային միությանը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիիրավ անդամակցության վերաբերյալ հուշագիրը, հաղորդում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի ծառայությունը։



Չորեքշաբթի մեկնարկած կոնգրեսին հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Ըստ օրակարգի` Միհրան Պողոսյանը  հանդես կգա  «Հասարակության իրազեկվածությունը հարկադիր կատարողի մասնագիտության վերաբերյալ» թեմայով ելույթով:



Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով Հայաստանի պատվիրակությունը  եռօրյա աշխատանքային այցով գտնվում  է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։



22–րդ կոնգրեսն անցկացվում է «Հարկադիր կատարող՝ կապը օրենքի և տնտեսության միջև. նոր մոտեցումներ հարկադրանքին» խորագրի ներքո։

Նույն շարքից