Իրավական 

«Միրաժ» գիշերային ակումբի տնօրենին ծեծե՞լ են ոստիկանությունում. «Փաստինֆո»

analitik.am

«Փաստինֆո»–ի տեղեկություններով, «Միրաժ» գիշերային ակումբի տնօրենը մայիսի 29-ին  բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ, հարազատների պնդմամբ, նրան ծեծի են ենթարկել: Ավելին՝ որպես բռնարարքի հեղինակ նշվում է ընդհուպ վարչական շրջանի ոստիկանապետի տեղակալի անունը:



Որոշ տեղեկություններով, նա դիմել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխի հատվածում սալջարդ է ախտորոշվել:



Շրջանառող մեկ այլ վարկածի համաձայն, ոստիկանապետի տեղակալը անցնելիս է եղել գիշերային ակումբի մոտով և տեսել  հանդիպակաց կանգնած մի շարք ավտոմեքենաներ, փորձել է տնօրենի միջոցով կարգավորել երթևեկությունը, գիշերային ակումբի տնօրենն ինքն է ակումբի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանի հետ նրա ծառայողական ավտոմեքնայով գնացել ոստիկանության բաժին, որտեղ ձևացրել է, թե իրեն բերման են ենթարկել և սպառնացել է բաժնի աշխատակիցներին: Իսկ նրա հետևից բաժին գնացած որդին ու ակումբի մենեջերը վիրավորական արտահայտություններ են արել, հայհոյել ու վիճաբանություն սարքել:


 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից