Մադրիդի համալսարանի գիտնականները յուրահատուկ սարք են ստեղծել, որը չափում է սթրեսի մակարդակը:
Նոր սարքը մշակվել է, որ մարդ ցանկացած իրավիճակում կարողանա վերահսկել սեփական հույզերը եւ նախապես իմանա, որ մոտենում է օրգանիզմի սթրեսային իրավիճակ:
Այդ ժամանակ նա կարող է խուսափել դրանից՝ հանգստանալով կամ ժամանակին փոխելով գործունեության տեսակը:
Մասնագետների կարծիքով, նոր սարքը շատ կօգնի բժիշկներին, քանի որ հոգեկան հիվանդությունների հրաշալի կանխարգելիչ կդառնա: Այն նաեւ օգտակար կլինի ճանապարհային երթեւեկության ժամանակ, քանի որ համակարգը վարորդին կզգուշացնի, թե իր օրգանիզմը երբ է պատրաստ քնելու ղեկին: